BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Կամ ոչինչ չենք ակնկալում, կամ սպասում ենք է՛լ ավելի վատին

Կամ ոչինչ չենք  ակնկալում, կամ սպասում ենք է՛լ ավելի վատին
17.02.2024 | 17:01

Լուրեր ենք կարդում, տեղադրում, որ Մյունխենում եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ, Փաշինյանի և Ալիևի երկկողմ հանդիպման արդյունքում որոշում է կայացվել առաջիկայում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու մասին:

Հանձնարարություն է տրվել շարունակել սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների բանակցությունները:

Կամ մյուսը, որ Պապիկյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության հարցեր:

Հիմա իբր շունչներս պահած պետք է լինյինք, թե հեսա մի բան կպայմանավորվեն, մի բան կպոկեն, ինչ-որ որոշակիություն, կամ պարզություն կլինի:

Բայց ոչ, կամ ոչինչ չենք ակնկալում, կամ սպասում ենք է՛լ ավելի վատի. որովհետև հլա մի հատ մերոնց նայեք, էլի, ովքեր են ներկայացնում մեզ՝ Հայաստանը:

Փաշինյանը՝ ինքնավստահ ու անփորձ մեկը, ունեցած փորձն էլ՝ միայն տապալումներ ու ձախողումներ: Միրզոյանը՝ նույնը, Պապիկյանը՝ նույնը, մյուսների մասին էլ չասեմ, անիմաստ մարդիկ՝ պատահական հայտնված այդ սենյակում:

Դրա համար էլ ոչնչի չենք սպասում, բացառությամբ ավելի վատի: Որովհետև, երբ գնում ենք ծանրամարտի աշխարհի մրցմանը, մարզիկի տեղը մեր պադյեզդի առաջին պատահած ալկահոլիկին չենք տանի, չէ՞: Իսկ որ խելագարվենք ու տենց անենք, դժվար թե հաղթենք, չէ՞:

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 2325

Մեկնաբանություններ